Միջազգային 

Թուրքիայում ընդդեմ Հայոց ցեղասպանության ստորագրահավաք է սկսվել

analitik.am

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու արշավի շրջանակներում «Թալեաթ փաշա» կոմիտեն ակցիա է սկսել «Ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» խորագրով:

 

Ակցիան մեկնարկել է հունվարի 14-ից՝ ստորագրահավաքով:

 

Հայկական սփյուռքի քայլերի դեմ Այվալըք բնակավայրում ձևավորված կոմիտեի մասնաճյուղը կարողացել է 1.200 ստորագրություն հավաքել:

 

Հավաքված ստորագրությունները հանձնվելու են կառույցի ղեկավարությանը՝ Թուրքիայում և Եվրոպայում ի շահ թուրքական պնդումների օգտագործվելու համար:

Նույն շարքից