Միջազգային 

Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության անաչառ համատեղ հետաքննության հարցում

analitik.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում: Այս դիրքորոշումը նա հայտնել Է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:


Գյումրիում հայ ընտանիքի սպանության կապակցությամբ Բորդյուժան ցավակություն է հայտնել զոհվածների ազգականներին ու մերձավորներին եւ ամբողջ հայ ժողովրդին:


Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հարցերը՝ «ռազմական համագործակցության առումով, ինչպես նաեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի իրադրությունը՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող գնդակոծումների պատճառով իրադրության շարունակվող սրման կապակցությամբ»: Ընդգծվել Է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը եւ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:

Նույն շարքից