Միջազգային 

Ստամբուլում իրականացրած ահաբեկչության մահապարտը ԻՊ խմբավորման անդամ է

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն իրականացրած կին մահապարտը ԻՊ ահաբեկչական խմբավորմա անդամ է:

Ինչպես հայտնում է Hurriyet պարբերականը, ահաբեկչության հեղինակն եղել է չեչեն անջատողականներից մեկի կինը, ով ապրել է Նորվեգիայում: Տվյալների համաձայն նա տուրիստական վիզայով  Թուրքիա է մեկնել դեռեւս 2014թ-ին: Արդեն հունիսին նա ամուսնու հետ մեկնել է Սիրիա, որտեղ ամուսնու հետ միացել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, իսկ դեկտեմբերին ամուսնուն սպանել են, իսկ վերջինս անլեգալ կերպով տեղափոխվել է Թուրքիա:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը հայտնել էր, որ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն իրականացրած մահամարտը Ռուսաստանի քաղաքացուհի է ու ազգությամբ չեչենուհի:

Հիշեցնենք, որ նախօրեին Սթամբուլի կենտրոնում իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել էի ոստիկաններն ու մահապարտը: Ահաբեկչության իրականացումն իր վրա է վերցրել Հեղափոխական ազատագրական ժողովրդական կուսակցությունը:

 

Նույն շարքից