Միջազգային 

Եմենում ապստամբները շրջապատել են վարչապետի նստավայրը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենի շիա ապստամբների զորաջոկատները շրջապատել են երկրի վաչապետի նստավայրը:

 

Եմենի կառավարության ներկայացուցիչ Ռաջի Բադին հայտնել է, որ զինված ջոկատները շրջապատել են նստավայրն, որտեղ գտնվում է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շիա ապստամբներն երկրի մայրաքաղաք Սանայում նախագահական պալատի մոտ զինված բախումներ են ձեռնարկել կառավարական ուժերի դեմ:

 

Ապստամբները գնդակոծել էին վարչապետ Խալիդ Բահախի ավտոշարասյունն, որին հաջողվել էր շարժվել դեպի իր նստավայրը:

Բախումների ընթացքում ապստամբների ու կառավարական ուժերի շրջանում կան տասնյակ սպանվածներ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է:

 

 

Նույն շարքից