Միջազգային 

Շոյգուն ժամանել է Իրան

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Թեհրան՝ իրանցի գործընկեր գեներալ Հոսեյն Դեհգանի հետ հանդիպելու, գրում է «Взгляд»-ը:

 

Հունվարի 20-ին նախատեսված բանակցությունների շրջանակում կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ակտիվացումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցերը: Նախատեսված է նաև Շոյգուի հանդիպումն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հետ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության ղեկավար գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում:

 

Այցի մեկնարկի առիթով «Ֆարս» գործակալությունը մեջբերում է Դեհգանի խոսքերը, ով ընդգծել է պաշտպանության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ այն անվանելով «Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի ողջ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման կարևոր գործոն»:

Նույն շարքից