Միջազգային 

Լատվիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

analitik.am

 Լատվիան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել էԼատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը:

 

«Լատվիան համոզված է, որ այդ ձգձգված հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- նշել է Ռինկևիչը: Նրա խոսքով` Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Լատվիան ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին լծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Արտգործնախարարը նաև ընդգծել է հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի միջև անմիջական շփումների կարևորությունը:

Նույն շարքից