Միջազգային 

ՌԴ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների մահվան կապակցությամբ

analitik.am

 ՌԴ ԱԳՆտեղեկատվության վարչությանպետ Մարիա Զախարովան իր ցավակցությունն է հայտնել հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության կապակցությամբ:  Զախարովան Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է:



«Ընկերներ, ընդունեք իմ խորին ցավակցությունն այդ վայրենի ողբերգության կապակցությամբ: Ես գիտեմ, ես տեսնում եմ, թե ինչպես է հայ ժողովուրդն այն ընկալում որպես համազգային սուգ, որպես սեփական ցավ: Ոչ ոք չի կարող վերադարձնել հունվարի 12-ը և փոխել իրադարձությունների ընթացքը: Բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է եւ պետք է կիսի ձեր տառապանքը, ընդունի այն, ինչպես սեփական ցավը: Գիտեք, դա մեր ընդհանուր ցավն է: Ցավում ենք: Չենք մոռանա: Կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները ամենախիստ պատժին արժանանան»,- գրել է Զախարովան: 

Նույն շարքից