Տնտեսություն 

Ռուսական շուկայում Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը, ՌԴ-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցներից ոգևորված, հայտարարում էր, թե Հայաստանի համար դեպի ռուսական շուկա արտահանման նոր հնարավորություններ են բացվում, երեկ հայտնի դարձավ որ ՌԴ-ն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին:

 

Համաձայնեք, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները, ի վերջո, ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որը ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ: Այնինչ՝ ՀՀ-ն ՌԴ ապրանքներ է արտահանում եվրաինտեգրացիայի ուղին բռնած Վրաստանի միջոցով, իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից