Միջազգային 

ԱՊՀ-ում համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող կնշանակվի Վաչե Գաբրիելյանը

analitik.am

Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը կազատվի Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում:

 

Նիստում առկա մեկ այլ օրակարգային հարցով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կնշանակվի Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող:

 

Արմեն Գևորգյանն այժմ զբաղեցնում է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը:

Նույն շարքից