Միջազգային 

Իրանի ազգային անվատգության կոմիտեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում «Հեղբոլահն» անհրաժեշտ հարված կհասցնի Իսրայելին

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA Newsգործակալությունը, Լիբանանի Իսրայելին հարող սահմանի երկյանքով ռազմական պատրաստականության են բերվել լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման զորամիավորումները: Իր հերթին Իրանի ազգային անվատգության կոմիտեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հեղբոլահն անհրաժեշտ հարված կհասցնի Իսրայելին:

Նշենք, որ պաղեստինյան ինքնապաշտպանության բոլոր զորաջոկատները, բացառությամ Սիրիայի դեմ հանդես եկող «Համազ» խմբավորման, հանդես են եկել Իսրայելի կոշտ քննադատությամբ:

Միաժամանակ շարունակվում են սիրիական կառավարական ուժերի ու գրոհայինների միջեւ մարտերն, որոնք առավել տեւական են Արեւմտյան Գութ պրովինցիայում: Այստեղ գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից, կառավարական ուժերն էվակուացրել են եւս 700 խաղաղ բնակչի, որոնց նահանջն ապահովել է հրետանին:

Էվակուացիան հնարավոր է դարձել հակամարտ կողմերի միջեւ այս շրջանում ժամանակավոր հրադադարի մասին համաձայնությունից հետո:

Շարունակվել են մարտերը պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբարի շրջակայքում, որտեղ կառավարական ուժերին դիմակայում են Ան-Նուսրայի գրոհայիններ:

Գրոհայինների կողմից մարզահրապարակի ռմբակոծության հետեւանքով սպաանվել է մեկ երեխա, կան վիրավորներ:

Նույն շարքից