Միջազգային 

Լավրովն ու Քերրին քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացկում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ երկու երկրների արտգործնախարարները կարեւորել են արեւելյան Ուկրաինայում կրակի դադարեցման ու հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, մինսկյան համաձայնագրերի պահպանումը:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին սրվել է իրավիճակը Դոնբասում, որտեղ ընթանում են արյունալի մարտեր: Կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի համաձայնագրի խախտման համար:

 

 

 

 

Նույն շարքից