Միջազգային 

Պարսից ծոցի երկրների արտգործնախարարները կքննարկեն Եմենի հարցը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արաբական համագործակցության երկրների արտգործնախարարներն Էր-Ռիադում կքննարկեն Եմենում ստեղծված իրավիճակը:

Այսօր Եմենի շիա ապստամբները մայրաքաղաք Սանայում գրավել են նախագահական պալատը:

Արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է Էր-Ռիադի ավիաբազաներից մեկում:

Եմենում ընթացող իրադարձությունները գտնվում է Պարսից ծոցի երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին իրավիճակն Եմենում խիստ սրված է, շիա ապստամբներն իշխանությունը գրավելու համար պարտիզանական պայքար են մղում կառավարական ուժերի դեմ:

 

 

Նույն շարքից