Միջազգային 

Օբաման և Օլանդը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում իրավիճակը, գրում է Лента-ն:

 

Առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` մինսկյան պայմանավորվածությունների իրականացման բացակայության դեպքում: Բացի այդ՝ նախագահները համաձայնել են ուկրաինական կառավարությանը լրացուցիչ ֆինանսական աջակցություն ապահովելու կարևորության շուրջ:

 

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հունվարի 7-8-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության ընթացքը: Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն կապահովի ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Ֆրանսիային:

Նույն շարքից