Միջազգային 

Գյումրու սպանդի մեղավորը կկրի արժանի պատիժ. Լավրով

Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունվարի 20-ին կայացած հեռախոսազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություննեերն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Համոզմունք է հայտնվել, որ Գյումրու ողբերգության համատեղ հետաքննության և դրան հաջորդող դատական վարույթի արդյունքում այդ ոճրագործության մեղավորը կկրի արժանի պատիժ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում և հրապարակային կերպով այն կդառնա երկու կողմերի` արդարության և արդարադատության  ձգտման ապացույցը:

Նույն շարքից