Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առաջ իր ամենամյա ելույթում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինային և նշել է, որ ռուսամետ ընդդիմադիրների ագրեսիայի հետևանքով Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ, գրում է Газета-ն:
Օբամայի խոսքով` Ռուսաստանը գտնվում է մեկուսացման մեջ, և դա ԱՄՆ-ի առաջատարության արդյունքն է, որն իր քաղաքականությունը վարում է համառ ճնշումներով, այլ ոչ թե հարձակումներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման համար։