Միջազգային 

Սիրիան հետաքրքրված է Հայաստանի հետ ներդրումային համագործակցության խթանմամբ

analitik.am

Սիրիան հետաքրքրված է Մաքսային միությանը միանալու հարցով՝ հաշվի առնելով դրա կարևորությունն անդամների համատեղ շահերի հասնելու հարցում: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և արտաքին առևտրի հարցերով նախարար Հումամ Ալ-Ջազերին՝ փոխանցում է պետական SANA գործակալությունը:


Նախարարը երեքշաբթի հանդիպել է Դամասկոսում հայ դեսպան Արշակ Փոլադյանի հետ՝ գրում է գործակալությունը՝ նշելով, որ երկիրը կառույցի անդամ է դարձել այս տարվա սկզբին:


Նախարարը նշել է, որ միությանը Սիրիայի միանալը կօգնի սիրիական ապրանքների համար խոստումնալից շուկաների բացմանը և բարեկամ երկրների հետ ներդրումային ցանցի հաստատմանը:


Երկու երկրների ներկայացուցիչների զրույցը կենտրոնացել է հիմնականում տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման ուղիների վրա, քայլ, որը Ալ-Ջազերիի խոսքով՝ չպետք է սահմանափակվի միայն երկու կողմերի միջև առևտրափոխանակման խթանմամբ:


Նրա խոսքով՝ համագործակցության զարգացումը պետք է ընդլայնվի Սիրիայում ներդրումային ծրագրերով:


Նա առաջիկայի համար կառավարական մակարդակով ինտենսիվ աշխատանքային ծրագրի կոչ է արել՝ ուժեղացնելու հաղորդակցությունը և զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման նոր միջոցները:


Դեսպանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-սիրիական հարաբերություններում առաջընթացի դանդաղ ընթացքին՝ նշելով, սակայն, որ շատ հայեր չեն լքել Սիրիան և շարունակում են աշխատել և այժմ դրականորեն են նայում բարելավվող հանգամանքներին:

Նույն շարքից