Միջազգային 

Թուրք հոդվածագրի անդրադարձը՝ Գալիպոլիի միջոցառմանը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանաքքալեի ճակատամարտի (Գալիպոլի) հաղթանակի առթիվ ապրիլի 24-ին հրավիրել է 102 երկրի առաջնորդի, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության նախագահին, ինչը քննարկումների տեղիք է տվել, Radikal-ի բլոգում գրում է Ահմեթ Քեսենջին:

 

Թուրքիան իր արտաքին քաղաքականության գոյությունը փաստելու համար փորձում է հիշատակել Չանաքքալեն, նշում է հոդվածագիրը։

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրվան համընկնեցնելով՝ այդ պատմական իրադարձությունը փորձում է ստվերել, քողարկել, ինչն անկասկած արտաքին քաղաքականության նպատակներից մեկն է»,- գրում է նա։

 

Չանաքքալեի տոնակատարությունները որքա՞ն են արժենալու, հավելում է նա: Համաձայն Sabah օրաթերթի տվյալների՝ միջոցառումներին արտերկրից 12.500 մարդ է մասնակցելու, այդ թվում՝ 10.000 մարդ Ավստրալիայից, 2.000-ը՝ Նոր Զելանդիայից: Մնացած 500 հոգին որպես VIP հյուր է հյուրընկալվելու:

 

«Իշխող ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցության) և Էրդողանի «ազգային կամքով» առաջնորդվելու գաղափարները հաշվի առնելով՝ կնկատենք, որ Չանաքքալեի տոնակատարություններն անկապ ամսաթվին (նմանատիպ միջոցառումները Թուրքիայում միշտ մարտ ամսին են տեղի ունեցել- Tert.am) ամենահիանալի ձևով տոնելը երկրի ներքաղաքական ու ընտրական գործընթացի համար էլ կարևոր նպատակներ է հետապնդում»,- գրում է նա։

Նույն շարքից