Միջազգային 

Եվրամիության երկրների մոտ կեսը հանդես է գալիս Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման օգտին. Լավրով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիության երկրների մոտ կեսը հանդես է գալիս Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման օգտին, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Ներկայիս փուլը, երբ անդամ երկրների մոտ կեսն արդեն սկսում է համառորեն հանդես գալ պատժամիջոցների չեղարկման օգտին, ցույց է տալիս, որ երբ կայացվում են նման որոշումներ, ապա այնուհետ «հետ շրջվելը» շատ դժվար է»,- ասել է նախարարը 2014 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում երկխոսությունից, բայց դրա վերականգնումը հնարավոր է միայն իրավահավասարության հիման վրա:

 

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։

Նույն շարքից