Միջազգային 

Իրանի նախագահը դեմ Է մուսուլմանների զգացմունքները վիրավորելը որպես խոսքի ազատություն ներկայացնելուն

analitik.am

Մահմեդականների զգացմունքների վիրավորումը խոսքի ազատություն չԷ: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:


Թեհրանում ելույթ ունենալով Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի անդամների առջեւ՝ Ռոուհանին խորին ափսոսանք Է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo շաբաթահանդեսում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ «աղետ Է, երբ նման գործողությունները համարում են խոսքի ազատություն»: 


«Աազատություն հասկացության քողարկմամբ այլոց վիրավորելը եւ իրենց հույզերի արտահայտումը սոսկ հրահրում Է ծայրահեղականություն եւ չի նպաստում իսլամի եւ մնացած աշխարհի միջեւ առողջ հարաբերություններին»,- նախագահի խոսքը մեջբերում Է Մեհր գործակալությունը:


Միաժամանակ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նա դատապարտել Է բռնության եւ ահաբեկչության օգտագործումը կրոնի պաշտպանության համար: Ռոուհանին հավելել Է, որ Իրանը դատապարտում Է այն գրոհը, որն ահաբեկիչները կատարել են Charlie Hebdo-ի խմբագրության լրագրողների նկատմամբ, եւ չի ընդունում նման մեթոդները, որոնք  առնչություն չունեն իսլամի եւ մահմեդականների հետ:

Նույն շարքից