Միջազգային 

Հակահայկական ցուցահանդես՝ Ստամբուլում

analitik.am

Ստամբուլի քաղաքապետարանը ցուցահանդես է կազմակերպել, որի ընթացքում ցուցադրվում են 1914 և 1915 թվականներին լույս տեսած թերթերի լուրերն ու փաստաթղթեր:

 

Ցուցադրվող նմուշներում գերակշռում են Չանաքքալեի ճակատամարտին նվիրված դրվագները, որտեղ հայերը ներկայացվում են որպես «դավաճաններ», իսկ հույները՝ որպես «դասալիքներ»:

 

Երկու ազգերի կոտորածների մասին, սակայն, խոսք անգամ չկա:

 

Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ցուցադրվող նմուշների թվում են թերթեր, շաբաթաթերթեր, լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր ու հավաքածուներ՝ նվիրված Առաջին աշխարհամարտի 100-ամյակին:

 

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտ:

Նույն շարքից