Միջազգային 

ԱՄՆ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կհրավիրի բանակցությունների. Դերեք Հոգան

analitik.am

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, 2015 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կհրավիրի բանակցությունների։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձելու է առաջին հերթին ջանալ, որ բանակցությունները շարունակվեն նախագահների և նախարարների մակարդակով:

 

«Նախագահների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարի՝ Փարիզում: ԱՄՆ-ն ցանկանում է, որ բանակցությունները վերականգնվեն նախագահների մակարդակով: Պետք է որոշակի թեմաներ որոշվեն, որոնցից կախված են լինելու բանակցությունները: Այդ ուղղությամբ էլ այժմ աշխատում են համանախագահները: Կարևոր պահ է այն, որ կողմերն ու համանախագահներն ուշադրությունը կենտրոնացնեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Վերջին շրջանում նկատվող լարվածության աճը կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ»,-ասել է նա:

 

Դիվանագետը նշել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թե՛ նախագահների հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո ակտիվ է եղել իր հայտարարություններով ու սոցցանցերում իր գրառումներով:

 

Նա վստահություն է հայտնել, որ համանախագահը 2015-ին կշարունակի իր ակտիվությունը:

Նույն շարքից