Միջազգային 

ԱՄՆ նոր դեսպանն Ադրբեջան կժամանի մոտ ժամանակներս

analitik.am

ԱՄՆ նոր դեսպան Ռոբերտ Սեկուտան մոտ ժամանակներս կժամանի Ադրբեջան: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:

«Առայժմ հայտնի չէ դեսպանի ժամանման ստույգ ամսաթիվը, բայց մենք նրան սպասում ենք մոտ ժամանակներս»,- ասել է Հոգանը:

Սենատն անցած տարվա դեկտեմբերի 16-ին Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Մինչ այդ նա եղել է Պետդեպի տնտեսության և բիզնեսի հարցերով բյուրոյում այդ երկրի պետքարտուղարի էներգետիկայի, պատժամիջոցների և հումքային ապրանքների հարցերով օգնականի առաջին տեղակալը:

Նա նաև եղել է պետդեպի բյուրոյում սննդի անվտանգության հարցերով ավագ խորհրդատու, Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը տնտեսության հարցերի համակարգման տնօրենի առաջին տեղակալը:

Նույն շարքից