Միջազգային 

Ես չեմ լսել տեղեկություններ, որ քննարկվել է С-300-ի թեման. Սերգեյ Լավրով

analitik.am

Ռուսաստանի կողմից Իրանին С-300 համալիրների մատակարարման հարցը երկկողմ հարաբերությունների թեմա է և այդ ձևաչափով էլ կքննարկվի: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:


«Ես չեմ լսել տեղեկություններ, որ քննարկվել է С-300-ի թեման: Այն իր պատմությունն ունի և Իրանի հետ մեր երկկողմ հարաբերությունների առարկան է և այդ հարաբերությունների շրջանակներում էլ կքննարկվի»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն իր իսրայելցի գործընկերոջ հետ կքննարկի՞ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Թեհրան այցից հետո հայտնված տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը և Իրանը վերսկսում են համագործակցությունը С-300-ի մատակարարումների ոլորտում:


Երեքշաբթի օրը Շոյգուի՝ Իրան պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների միջև կնքվել է ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր:


2007թ. Ռուսաստանը Իրանին մոտ 800 մլն դոլարի հինգ С-300ПМУ-1 մատակարարելու մասին պայմանագիր է ստորագրել: 2010թ. Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո ռուս-իրանական պայմանագիրը կասեցվել է:

Նույն շարքից