Միջազգային 

Էրդողանը քննադատել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը

analitik.am

Իրականացված ահաբեկչությունները չի կարելի կապել մուսուլմանների և իսլամական երկրների հետ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական ասամբլեայի 10-րդ կոնֆերանսում:


«Ահաբեկիչները և ահաբեկչական կազմակերպությունները ոչ մի դեպքում մուսուլմանների և իսլամական երկրների ներկայացուցիչ չեն: Նրանք չեն խոսում նրանց անունից և երբեք չեն խոսի: Անհայտ է՝ ում կողմից, ինչի համար և ում հաշվին են իրականացված այդ ահաբեկչությունները, որոնք երբեք չի կարելի կապել մուսուլմանների կամ իսլամական երկրների հետ»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ իսլամական երկրների նկատմամբ «շատ լուրջ գործողություններ են արվում»: «Մուսուլմաններին իրար դեմ են հանում, ստիպում իրար սպանել: Թափվող արյունը մուսուլմանների արյուն է»,- ասել է նա:


Միաժամանակ, Էրդողանը քննադատել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը՝ հայտարարելով, որ խոսքի ազատությունը սահմաններ ունի: «Խոսքի ազատություն չի նշանակում ցանկացած բան անելու, գրելու, նկարելու հնարավորություն: Խոսքի ազատությունը ոչ ոքի իրավունք չի տալիս վիրավորել սուրբ արժեքները: Մուհամմեդ մարգարեի այդ այլանդակ ծաղրանկարների հեղինակները թաքնվել են խոսքի ազատության գաղափարի ներքո»,- նշել է Էրդողանը:

Նույն շարքից