Միջազգային 

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. Մերկել

analitik.am

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայիկանցլեր Անգելա Մերկելըհայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:


 Մերկելն ասել է, որ Ալիեւի հետ մտքեր է փոխանակել մի շարք հարցերի շուրջ եւ, մասնավորապես, քննարկել  աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում` Ուկրաինայի հարցը:


«Մենք նաեւ քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտությունը եւ այն ներդրումը, որը կարող է անել Եվրամիությունը դրա կարգավորման համար: Այդ համակարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով», -ասել է Անգելա Մերկելը:

Նույն շարքից