Միջազգային 

Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության առաջ ծառացած խնդիր է. Ուրուգվայի նախագահ

analitik.am

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ընդունել է Ուրուգվայի հայ համայնքի քաղաքական ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը:  

Այս մասին գրում է El Nuevo Herald-ը։

Հանդիպման ընթացքում նախագահ Մուխիկան կարևորել է Ուրուգվայի հայկական ծագումով քաղաքացիների ինտեգրումն ու ներդրումը: Նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «մեր խեղճ մարդկության առաջ ծառացած հարցերից մեկն է»:

Նա կարծիք է հայտնել, որ աշխարհում «սարսափելի բաներ» են տեղի ունենում և ինքն ականատեսն է  եղել «կրոնական մոլեռանդության բռնկման»` ընդդեմ Եվրոպայի:

«Պետք է սովորել ապրել մուսուլմանական աշխարհի հետ, որն էլ ստիպված է սովորել ապրել մարդկության մյուս հատվածի հետ: Հակառակ դեպքում այս աշխարհն անպիտան կդառնա ապրելու համար», - ասել է վետերան առաջնորդը Մոնտեվիդեոյում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը պատրաստվում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

Իր նստավայրում կայացած հանդիպման ժամանակ Մուխիկան անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու խոսել  դրա նշանակության մասին` նշելով, որ Ուրուգվայն առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է այն և 1965-ին այն դատապարտող խորհրդարանական բանաձև  ընդունել: Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակվում է 1915-ին Ստամբուլում 300 հայի ձերբակալությունը, որով, ըստ պատմական աղբյուրների,  սկիզբ դրվեց միլիոն ու կես բնակչության կոտորածին և տեղահանությանը:

Ուրուգվայում մոտ 14 000 հայ է բնակվում, ովքեր, նախագահի խոսքով` մշտապես լիարժեք ինտեգրվել են Ուրուգվայի  հասարակությանը` պահպանելով իրենց մշակույթը: 

Նույն շարքից