Միջազգային 

ԻՊ գրոհայինները ճապոնացի պատանդներին ազատ արձակելու համար պահանջել են 200 միլիոն դոլար

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA News գործակալությունը, Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները՝ նահանջելով Բեյթ Սահմ քաղաքից, կենտրոնացել են պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբարի շրջանում: Այս բնակավայրը գտնվում է մի շարք ավտոխճուղիների հանգուցակետում, ինչպես նաեւ Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին, ուստի ունի շատ կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն:

Միաժամանակ, ԻՊ գրոհայինները համացանցում տեղադրել են հոլովակ, որում ցուցադրվում են երկու պատանդների, որոնք Ճապոնիայի քաղաքացիներ են: Ահաբեկիչները նրանց ազատ արձակելու համար 200 միլիոն դոլար փրկագին են պահանջում, հակառակ դեպքում սպառնալով 72 ժամ անց մահապատիժ իրականացնել:

Առեւանգվածներից մեկը լրագրող է, ով անօրինական ճանապարհով հատելով Թուրքիայի սահմանը, աշխատանքի է ընդունվել գրոհայինների մոտ, իսկ ապա անհայտ պայմաններում գերվել ԻՊ ահաբեկիչների կողմից: Երկրորդ գերին ճապոնական մասնավոր ռազմական ֆիրմաներից մեկի աշխատակիցն է, որ աշխատելիս է եղել Իրաքի Քիրքուկ քաղաքում:

Նույն շարքից