Միջազգային 

Սիրիայում լիկվիդացվել է դաղստանյան դաշտային հրամանատարը

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA News գործակալությունը, Հալեպի պրովինցիայում պայթեցվել է ԻՊ խմբավորման գրոհայինների հրամանատար, ազգությամբ չեչեն Սալահ էդ-Դին Աշ-Շեշանիի ավտոմեքենան, սակայն վերջինս նրա մեջ չի եղել: Ավտոմեքենայում գտնվող մեկ այլ դաշտային հրամանատար, Դաղստանի քաղաքացի Օկաշա Ադ – Դաղեստանին տեղում մահացել է:

 

Այն –Արաբ քաղաքում քուրդ աշխարհազորայինները կրկին վերագրավել են Մաշտանու թաղամասն ու հարակից բարձունքը, մարտերն քաղաքում շարունակվում են մինչ այժմ, ահաբեկիչները փորձում են վերադարձնել կորցրած դիրքերը:

 

Միաժամանակ Հալեպում սիրիական օդուժը հարվածներ է հասցրել քաղաքի ծայրամասերում տեղակայված խմբավորումների դիրքերին:

Հոմս պրովինցիայում կառավարական օդուժը ռմբակոծել է շինությունն, որտեղ ընթանում էր գրոհայինների հրամանատարության խորհրդակցությունը, որոնք ամենայն հավանականությամբ ԻՊ-ին միանալու որոշումն էին քննարկել:

Նույն շարքից