Միջազգային 

Բեռլինում սկսվել են բանակցությունները նորմանդական ձեւաչափով

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բեռլինում սկսվել են նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների միջեւ բանակցությունները:

 

Տեղեկությունների համաձայն չորս երկրների նախարարները ժամանել են Բեռլինի Բորզինգ առանձնատունը, որտեղ փակ դռների հետեւում սկսել բանակցությունները:

 

Բանակցությունները նորմանդական փեւաչափով սկսվել են նախարարների նախօրեին իրականացրած կոնսուլտացիաներից հետո:

Հիշեցնենք, որ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է:

 

Նույն շարքից