Միջազգային 

ԱՄՆ նախագահի ուղերձը Կոնգրեսին հավաքել է վերջին 15 տարվա ամենափոքր հեռուստալսարանը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը Կոնգրեսին, որով Օբաման հանդես եկավ երեքշաբթի երեկոյան, ԱՄՆ-ում դիտել են վերջին 15 տարիների ամենաքիչ թվով հեռուստադիտողները: Այս մասին հայտնում է Nielsen ընկերությունը, որը մասնագիտացած է մարքեթինգային հետազոտությունների մեջ:



Ինչպես վկայում են նրա անցկացրած չափումները, հեռուստացույցով Օբամայի ելույթը դիտել են 31.7 մլն ամերիկացիներ: Ցուցանիշը դրանից ցածր է եղել 2000 թվականին, երբ Կոնգրեսի երկու պալատների առջև հրաժեշտի ելույթով է հանդես եկել Բիլ Քլինթոնը: Այդ ժամանակ նա հեռուստաէկրանների մոտ էր հավաքել 31.5 մլն ամերիկացիների:

Nielsen-ի մասնագետները հստակեցնում են, որ հետազոտությունում հաշի չեն առնվել նրանց թիվը, ովքեր ելույթին հետևել են համացանցով: Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ պաշտոնական կայքում նախագահի ելույթին ուղիղ եթերով հետևել է ավելի քան 1.2 մլն մարդ:


Ամենամեծ լսարանը հաջողվել է հավաքել Բիլ Քլինթոնին: 1993-ին նրա ելույթը դիտել էր 66.9 մլն մարդ:


Սպիտակ տան գործող ղեկավարը ամենաշատ հեռուստադիտողներ ունեցել էր 2009 թվականին՝ «Երկրի վիճակի մասին» իր առաջին ելույթի ժամանակ: Այդ ժամանակ լսարանը կազմել էր 52.4 մլն:

Նույն շարքից