Միջազգային 

Կիևում հարգել են Գյումրիի ողբերգության զոհերի հիշատակը

analitik.am

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան մոտ դրվել են ծաղիկներ ու վառվել մոմեր՝ ի հիշատակ Գյումրիի ողբերգության զոհերի: Այս մասին հայտնում է Analitikaua.net-ը:

Հիշատակի արարողությունն անցկացվել է Ուկրաինայում Հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ: Ավետիսյանների հիշատակը հարգելու էին եկել կիևցիներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, երիտասարդներ: Հավաքվածներին են դիմել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ու Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Վարդան Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ կայքը տեղեկացրել էր՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի՝ կիրակի Ուկրաինայի հայկական եկեղեցիներում անցկացվել է հոգեհանգստյան արարողություն:

Նույն շարքից