Միջազգային 

ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական փոխհարաբերություններ փնտրել

analitik.am

ՆԱՏՕ-ն շարունակելու է Ռուսաստանի հետ կառուցողական փոխհարաբերությունների որոնումը: Այդ մասին  «Տրուդ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որն առաջին պաշտոնական այցով ժամանում Է Բուլղարիա:


«ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական փոխհարաբերություններ փնտրել, ինչը մենք անում ենք վերջին երկու տասնամյակներին: Բայց դա հնարավոր Է միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարգի միջազգային իրավունքն ու սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,-նշել Է նա:


«Կարծում ենք, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն ի վիճակի են համատեղ աշխատել կարեւոր հարցերի շուրջ, որոնց թվում հիմնականն ահաբեկչության դեմ պայքարն Է: Ավելի քան քսան տարի մենք աշխատել ենք, որպեսզի կառուցողական գործընկերություն հաստատենք Ռուսաստանի հետ, դա մնում Է մեր նպատակը: Բայց  Ռուսաստանը եւս պետք Է ձգտի դրան: Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում»,-նշել Է Ստոլտենբերգը: Նրա համոզմամբ՝ «ուժեղ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանի հետ երկխոսությունը միմյանց չեն հակասում»:


«Ընդհակառակը, երկխոսությունը եւ պաշտպանությունն ընթանում են ձեռք ձեռքի տված: Բայց մենք կարող ենք Ռուսաստանի հետ խոսել նաեւ միայն ուժի դիրքերից»,- հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից