Միջազգային 

ՌԴ պատգամավորները կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին

analitik.am

ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը Հայաստան կժամանի և մտադիր է այցելել նաև Գյումրի քաղաք, որտեղ, ըստ հետաքննության վարկածի, 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է 7 անձից բաղկացած Ավետիսյանների ընտանիքին։

 

Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

 

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն, մասնավորապես, իր առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Բորիս Ռեզնիկը։

Նույն շարքից