Միջազգային 

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում

analitik.am

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներն այս տարի կհանդիպեն Բաքվում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալութունը:

 

Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլին:

 

Նա նշել է, որ երեք նախագահների մասնակցությամբ գագաթաժողովն ամենամյա է, և հաջորդ տարի գագաթաժողովը տեղի կունենա Թուրքիայում:

 

Առաջին նման հանդիպումը կայացել էր Թբիլիսիում՝ անցյալ տարվա ընթացքում:

 

«Վրաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում այդ գագաթաժողովին՝ խոսելով դրա մասին արտերկրյա այցերի ընթացքում: Մեր նպատակն է Վրաստանի աշխարհաքաղաքական դերի ամրապնդումն ու, այսպես ասած, կամուրջ դառնալը Եվրոպայի ու Ասիայի միջև, ինչը հնարավոր է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության արդյունքում», -նշել է Աբաշիշվիլին:

 

Նա ընդգծել է, որ Վրաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի:

Նույն շարքից