Միջազգային 

Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ

analitik.am

Ռուսաստանցի սենատորները ծաղիկներ են դրել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ եւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ գրություններ թողել Սգո գրքում:


«Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնության խորհրդի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամները, որոնց թվում եղել են ԴԽ-ի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, որը հունվարի 22-ին այցելել Է Հայաստանի դեսպանատուն:


Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամները հայ ժողովրդին իրենց ցավակցությունը հայտնել Էին Գյումրիի ողբերգության առաջին օրերին, բայց քանի որ նախօրյակին մահացել Է ընտանիքի վերջին անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, սենատորներն անհրաժեշտ են համարել դա անել վերստին: «Մենք ծաղիկներ դրեցինք դեսպանատան պարսպին, որն այս օրերին վերածվել Է Սգո պատի: Այժմ ռուսաստանցիներն այնտեղ թողնում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ծաղիկներ, ցավակցական գրություններ»,-նշել Է Չեռնիշենկոն:


Նա հայտնել, որ սենատորները նաեւ գրառումներ են կատարել Սգո գրքում, որում եւ միջխորհրդարանական հանձնաժողովի, եւ ամբողջ Դաշնության խորհրդի անունից հայ ժողովրդին անկեղծ ցավակցություն են հայտնել «ահավոր ողբերգության» կապակցությամբ, որը պատուհասեց Ավետիսյանների ընտանիքին: «Մենք սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ միասին, դատապարտում ենք այդ սարսափելի, անմարդկային ոճրագործությունը, որն արդարացում չի կարող ունենալ: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն: Իսկ ռուս-հայկական հարաբերությունները պետք Է հարատեւեն»,-Չեռնիշենկոն մեջբերում Է արել սենատորների կողմից Սգո գրքում արված գրությունից:

Նույն շարքից