Միջազգային 

Ուկրաինան այսօր հարգանքի տուրք է մատուցում «Եվրամայդանի» առաջին զոհերին

analitik.am

Ուկրաինան այսօր հարգանքի տուրք է մատուցում մեկ տարի առաջ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը տապալած «Եվրամայդանի» առաջին զոհերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

 

Լվովում հարյուրավոր մարդիկ հարգանքով են հիշել հայկական ծագմամբ ուկրաինացի Սերգեյ Նիգոյանին և Բելառուսից Միխեիլ Ժիզնևսկուն՝ աղոթելով եկեղեցում և ծաղիկներ դնելով նրանց գերեզմաններին: Հունվարի 22-ին՝ Ուկրաինայում Միասնության օրը, նախատեսվում է երթ անցկացնել:

 

Նիգոյանը և Ժիզնևսկին սպանվել են Կիևի կենտրոնում 2014 թվականի հունվարի 22-ին, Ուկրաինայի այդ ժամանակվա իշխանությունների կողմից եվրաինտեգրման կողմնակից ցուցարարներին ցրելու փորձի ժամանակ:

 

Այդ օրը վիրավորված երրորդ ցուցարարը՝ Ռոման Սենիկը, մահացել է երեք օր անց:

 

Դիպուկահարների կողմից կամ ոստիկանության հետ բախումների ընթացքում սպանված ցուցարարների թվի աճելուց հետո զոհերը ստացան «Երկնային հարյուրյակ» անվանումը:

Նույն շարքից