Միջազգային 

Թուրքիայի ԱԳՆ՝ Դավութօղլուի ու Էրդողանի հայտարարությունների մասին

analitik.am

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հայտարարությանը՝ հայերի հետ ամեն ինչ նորից սկսելու պատրաստակամության մասին:

 

 

 

«Անցյալ տարի քաղաքական հեռանկար էր ուրվագծվել: Այս տարի էլ ուղերձ հղվեց այն մասին, որ  հայերին հասկանում ենք, սակայն ցանկանում ենք նաև ապագան լուսավորել»: Սակայն ամենից կարևորը,  որ  ցանկանում ենք 1915-ի ցավի վրա հիմված քաղաքական դրսևորումներին դեմ կեցվածք դրսևորել, պատմությունից հանել թշնամանքն ու մարդկային հարաբերություններ կառուցել:

 

Թե՛ Էրդողանի, թե՛ Դավութօղլուի մեկնաբանությունները, 1915-ի իրադարձությունների հարյուրամյակին ընդառաջ տակտիկա չեն, այլ անկեղծ քայլեր: Այդ հայտարարություններն, իրականում,  մարդկային, խղճով թելադրված կեցվածքի դրսևորում են»,-ասել է նա:

Նույն շարքից