Միջազգային 

Ահաբեկչություն` Սոմալիում՝ Էրդողանի այցելությունից առաջ. կա 3 զոհ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Սոմալի:   Ըստ Haberler-ի՝ թուրքական պատվիրակությունը Էրդողանի ժամանումից մեկ օր առաջ է մեկնել Սոմալի, սակայն նրանց կայանած հյուրանոցի դիմաց ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված մեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է 3 սոմալեցի:   Այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա ցավակցել է կատարված ահաբեկչության ընթացքում մահացած 3 քաղաքացիների հարազատներին և տեղեկացրել, որ դեպքի պատճառով նախագահը չի հետաձգի իր այցը:   «Բարեբախտաբար, թուրքական պատվիրակության մեջ զոհեր չկան»,- հավելել է Դավութօղլուն:   Ահաբեկչությունը գլխավորած անձանց և դրա նպատակի մասին տեղեկություններ չկան: 

Նույն շարքից