Միջազգային 

Բաղդադում ահաբեկչությունից տուժել է ավելի քան 20 մարդ

analitik.am

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 22-ին ահաբեկչության զոհ է դարձել 9 մարդ, վիրավորվել` ևս 13-ը: Զոհերից 2-ն իրաքյան բանակի զինվորներ են, մյուսը 7-ը` կամավորական ջոկատների անդամներ: Պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել Բաղդադի հյուսիսում գտնվող Թաջի ռազմակետի մերձակայքում:


Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` կանխվել է Բաղդադի կենտրոնում անվտանգության աշխատակցի նկատմամբ մահափորձը:


Իրաքյան զինված ուժերն ազատագրել են Անբար և Նինվե մարզերի գյուղեր: Մասնավորապես, ազատգրվել է Անբար մարզի Խասֆա շրջանը: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:


Բացի այդ, ազատագրվել են Նինվե մարզի Թել Զահաբ, Քաֆրաջ, Հասան Ջալա, Շեյխա գյուղերը, ոչնչացվել են 28 ահաբեկիչներ:

Տեղեկություններ կան, որ ԻՊ-ն փախուստի է դիմել Մոսուլի 4 շրջաններից:


ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Նույն շարքից