Միջազգային 

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը խեղաթյուրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը

analitik.am

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը խեղաթյուրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ: Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում տեղադրված տեսագրության` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնխանդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը: «Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ`Ադրբեջանն այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի»։


Հարցուպատասպանի ժանամակ Մերկելը հնչեցրել է հետևյալ ձևակերպումները. «Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնումենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում»:


Բեռլինում հունվարի 21-ին կայացած Անգելա Մերկելի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարների պաշտոնական կայքերը միմյանց հակասող հաղորդագրություններ են ներկայացրել: 

Նույն շարքից