Միջազգային 

Սիրիական կառավարական ուժերը Ջոբարի կենտրոնում գրավել են մի շարք հենակետեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը Դամասկոսի պրովինցիայում շարունակվում է սիրական ուժերի հարձակումը Ջոբարի ուղղությամբ, որոնք նոր հենակետեր են գրավել Աթ-Թեյբա մզկիթի շրջակայքում:

Դամասկոսի հարավում լուրջ բախումներ տեղի չեն ունեցել, գրանցվել է փոխհրաձգության դեպքեր:Կալյամունի արեւելքում ԻՊ-ի գրոհայինները վնասազերծել են իրենց դեմ դուրս եկած Աշ-Շարքիա խմբավորման ականապատված ավտոմեքենան, իսկ այնուհետեւ հակառակորդների նոր հարձակումները բացառելու համար ամրապնդել են իրենց դիրքերը  Ալ-քասաբ շրջանում:

Միաժամանակ սիրիական բանակը շարունակել է հարձակումները ընդհուպ մինչեւ Լիբանանին սահմանակից լեռնային տարածքի ուղղությամբ:

 

 

Միաժամանակ սիրիական հրետանին ռմբակոծել է Աբու-Դուհուր բնակավայրում գտնվող ԻՊ խմբավորման հենակետերը, իսկ Ազ-Զավիյա շրջանում դեռեւս շարունակվում են մարտերը ԱՆ-Նուսրայի ու ԻՊ գրոհայինների միջեւ:

Հիշեցնենք, որ Աբու-Դուհուր օդանավակայանը գտնվում է Իդլիբից 50 կմ արեւելք ընկած տարածքում, որի հարակից շրջաններում շարունակվում են արյունալի մարտերը կառավարական ուժերի ու Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների միջեւ, որոնց նպատակն է զավթել օդանավակայանը:

Սիրիական ուժերի համար ռազմական օդանավակայանն ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն, այստեղ են հատվում մի շարք ավտողճուղիներ:

 

Նույն շարքից