Միջազգային 

ԴԺՀ պաշտպանության հրամանատարի տեղակալ Էդուարդ Բաստուրին. Հակառակորդը տվել է 60 զոհ

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», գիշերվա ընթացքում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական ուժայինները տվել են շուրջ 60 զոհ, հակառակորդը կորցրել է 4 զրահամեքենա:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բաստուրինը, նշելով որ աշխարհազորայինները կորցրել են 8 զինծառայող, իսկ 16 մարդ վիրավորվել է:

Նրա խոսքերով արյունալի մարտերը շարունակվում են Գորլովկա ու Պեսկի բնակավայրերի շրջակայքում, ուկրաինական կողմը շարունակում է ռմբակոծել Գորլովկան, Դոնեցկի օդանավակայանի տարածքը:

Բասուրինի խոսքերով ներկայումս հակառակորդն ականանետային ու հրաձգային  կրակի տակ է պահում Դոնեցկի Օկտյաբրսկայա շրջանը, իսկ Գորլովկայում հրետակոծության հետեւանքով խաթարվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն ու կապի միջոցները:

Վերջում նա ավելացրել է, որ այսօր աշխարհազորայինները գրավել են Օզերյանովկա ու Միխաելովկա բնակավայրեր, իսկ Դերժինսկի մոտ ուկրաինական ուժայինները հայտնվել են շրջափակման մեջ:

Ինչ վերաբերվում է Մարիուպոլին, ապա այնտեղ կողմերը շարունակում են միմյանց դիրքերի հրետակոծումը:

 

 

Նույն շարքից