Տնտեսություն 

ԵՄ-ն ցավում է ՌԴ որոշման համար

analitik.am

Եվրամիությունը ցավում է Ռուսաստանի կողմից պարենային էմբարգոյի սահմանման համար եւ երրորդ երկրներին խնդրում՝ չփոխարինել եվրոպական մթերքները ռուսական շուկայում: Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի՝ Ուկրաինայի հարցով արտգործնախարարների մակարդակով անցկացված արտահերթ նիստի եզրափակիչ հայտարարության մեջ:

«Միջազգային հանրության միասնությունն ապահովելու եւ միջազգային օրենսդրությանը հետեւելու համար՝ Եվրամիությունը երրորդ երկրներից ու ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից ակնկալում է, որ նրանք զերծ կմնան միջոցառումներից, որոնք ուղղված են նոր առեւտրային հնարավորությունների օգտագործմանը, որոնք ծագում են այդ միջոցների կիրառումից հետո»,- նշվում է հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ:

«ԵՄ-ն ցավում է ՌԴ որոշման համար՝ կապված միջոցների հետ, որոնք ուղղված են Եվրամիությունից առանձին գյուղատնտեսական մթերքների ներկրմանը»,-նշվում է փաստաթղթում: Եվրամիության Խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի աշխատանքները ռուսական հակապատժամիջոցների փոխհատուցման շուրջ եւ «արժանի պատասխանի քննարկումը»: ԵՄ Խորհուրդը նաեւ հաստատել է սեպտեմբերին ԵՄ 28 երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպման անցկացումը: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԵՄ ԱԳ նախարարները չեն քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, սակայն իրենց եզրափակիչ փաստաթղթում նշել են, ոչ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման պայմաններն ուժի մեջ են»:

«ԵՄ Խորհուրդն արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հետ համատեղ կշարունակի հետեւել ու գնահատել այդ միջոցները եւ շարունակում է պատրաստ լինել՝ դիտարկել նոր քայլեր հակամարտության գոտում իրավիճակի զարգացման ֆոնին»,- նշվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից