Միջազգային 

Սիրիայում ու Իրաքում մարտերի ընթացքում սպանվել է Ֆրանսիայից մեկնած շուրջ 73 իսլամական

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, առնվազն 73 Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք մասնակցել են Սիրիայում ու Իրաքում ծավալվող ռազմական գործողություններին, սպանվել են:

Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը, նշելով, որ Ֆրասիայի խորհրդարանի կողմից ընդուված օրենքի համաձայն Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների մասնակցած յուրաքանչյուր ֆրանսահպատակ քաղաքացու մուտքը երկիր խստիվ արգելվում է:

 

Նա նշել է, որ ռազմական գործողություններից վերադարձած իսլամականները հոգեբանական առումով շեղված են լինում ու դառնում առավել վտանգավոր հասարակության համար:

Ուստի Ֆրանսիայի ղեկավարությունն հակաահաբեկչական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում է ընդունել իրավապահների թվաքանակն ավելացնել 1400 ոստիկանով, ինչպես նաեւ նրանց տրամադրել հատուկ սարքավորումներ ու հանդերձանք:

 

 

Նույն շարքից