Միջազգային 

«Իսլամական պետության» առաջնորդների մեծ մասը ոչնչացվել է. Քերի

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջազգային կոալիցիային ու իրաքյան ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդների կեսին, ինչպես նաև՝ հազարավոր գրոհայինների:  

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, պաշտոնյան հավելել է, որ Իրաքի տարածքում դաշնակից ուժերին հաջողվել է ԻՊ-ից հետ գրավել 700 ք/կմ մակերեսով տարածք: 

 

Միևնույն ժամանակ պետքարտուղարն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգների գործընկերներին կոչ է արել ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի ծայրահեղականների եկամուտները սահմանափակվեն, իսկ նրանց շարքերը համալրող օտարերկրացի գրոհայինների թիվը քչանա:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ԻՊ-ը ձևավորվել է Իրաքում` 2013թ., իսկ ավելի ուշ ներթափանցել է Սիրիայի տարածք:  

Նույն շարքից