Միջազգային 

Սոմալական հյուրանոցում, որտեղ սպասում են Էրդողանին, մեքենա է պայթեցվել, կան զոհեր

analitik.am

Այսօր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի այն հյուրանոցում, որտեղ սպասում են Թուրքիայի նախագահ Էրդողանի վաղվա այցին, մեքենա է պայթեցվել: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

 

Աղբյուրը գրում է, որ այս կերպ թիրախ է դարձել թուրքական պատվիրակությունը, որի մի մասը արդեն իսկ այդ հյուրանոցում է: Մահապարտ ահաբեկչի հարձակումից երեք մարդ է զոհվել: Զոհերի թվում թուրքական պատվիրակության ներկայացուցիչներ չկան: Միայն մեկ թուրք պաշտոնյա է վիրավորվել:

 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Էրդողանի այցի պատրաստությունները շարունակվում են՝ չնայած մարդկային զոհերով հարձակմանը դրա նախօրեին:

 

Քաղաքացիական պատերազմի բովում գտնվող Սոմալիում նման հարձակումները հաճախակի են, սակայն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը:

Նույն շարքից