Միջազգային 

Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահին հրավիրել Է Վրաստան

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում Է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ նրան հրավիրել Է Վրաստան: Այդ մասին հունվարի 23-ին հաղորդել Է վարչապետի մամուլի ծառայությունը:



«Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին հրավիրել Է Վրաստան… Կողմերը քննարկել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները եւ արծարծել ռազմավարական համագործակցության հարցեր»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: 


«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ Ղարիբաշվիլին եւ Ալիեւը ցանկություն են հայտնել խորացնել երկու երկրների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ Էներգետիկայի ոլորտներում:

Նույն շարքից