Միջազգային 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կընդունվի մահապատժի մասին օրենք. Զախարչենկո

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ հանրապետությունում կընդունվի մահապատիժ սահմանելու մասին օրենք:

 

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կընդունվի մահապատժի մասին օրենք»,- հայտարարել է Զախարչենկոն:

 

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ մինչ փետրվարի 10-ն ինքնահռչակ պետության տարածքում կգործեն բոլոր դատական մարմինները:

 

2014 թվականի օգոստոսին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ընդունվել է սեփական քրեական օրենսգիրքը, որը մահապատիժ է նախատեսում:

Սկզբնաղբյուր ՝ gazeta.ru 

Նույն շարքից