ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր Է համարում Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկխոսությունը տնտեսական հարցերի շուրջ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հունվարի 23-ին Ֆլորենցիայում կայացած հանդիպումից հետո:
«Ամբողջական առումով Ռուսաստանի հետ առկա խնդիրների հաղթահարումը կախված Է ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից: Եվրամիության եւ նոր կազմավորված Եվրասիական տնտեսական միության միջեւ կարելի Է երկխոսություն սկսել տնտեսական եւ առեւտրական հարցերի շուրջ»,-ասել Է Մերկելը:
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ նա նաեւ նշել Է «առեւտրական դաշինքները վերացնելու» համար լուծումներ գտնելու անհրաժեշտությունը»: