Միջազգային 

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 29-ին

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Թուրքմենստանում: Այս մասին  հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը` նշելով, որ հանդիպումը ծրագրված է անցկացնել հունվարի 29-ին:


Հիշյալ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 26-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցությանը եւ էներգետիկական երթուղիների հետ կապված հարցեր:

Նույն շարքից